Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։
Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։
Ստորև ներկայացվում են վերը նշված տվյալները՝ աղյուսակի տեսքով.
Գործողություն |
01.06.2021-31.08.2021 |
01.06.2022-31.08.2022 |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
114402 |
162622 |
48260 |
Նույնականացման քարտ |
25840 |
56239 |
30399 |
Կենսաչափական անձնագիր |
5079 |
5648 |
569 |
Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում |
149451 |
248230 |
98779 |
Հաշվառում |
56107 |
72146 |
16039 |
ՀԾՀ |
53781 |
209716 |
155935 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ |
2619 |
7383 |
4764 |
Ընդամենը |
407279 |
762024 |
354745 |
Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ավարտվել են անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների կողմից ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարված՝ 2022 թվականի հուլիսի 30-ի, օգոստոսի 6-ի, 13-ի, 20-ի ու 27-ի շաբաթ օրերին աշխատելու և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու աշխատանքները, ինչով պայմանավորված սեպտեմբեր ամսից սկսած ԱՎՎ ստորաբաժանումների աշխատանքը կկազմակերպվի սովորական ռեժիմով՝ երկուշաբթիից-ուրբաթ և քաղաքացիների սպասարկումը կիրականացվի ժամը 9.00-17.00:
2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
Անձնագրային և վիզաների վարչություն
Հարգելի քաղաքացիներ,
19.08.2022թ-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ 18.08.2022թ-ին կատարած փոփոխությունները, որի արդյունքում՝
- մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,
- 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,
- 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով,
- մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այսինքն, 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր տրամադրելու համար նույնականացման քարտ ունենալու կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու պահանջը հանվել է, ուստի 19.08.2022թ-ից անձնագրերը տրամադրվելու են վերը նշված ժամկետներով։
Անձնագրային և վիզաների վարչություն
Հարգելի քաղաքացիներ,
Ինչպես բազմիցս տեղեկացվել է, Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչով պայմանավորված բազմիցս հորդորել ենք ԱՎ վարչություն և ստորաբաժանումներ դիմող անձանց դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն միայն իրենց համար՝ առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու։
Այս կապակցությամբ կրկին հայտնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է անմիջական հսկողություն իրականացնել հերթերի կտրոնների բաշխման աշխատանքների նկատմամբ, կտրոն տրամադրել միայն այն անձանց, ովքեր կատարելու են գործարքներ՝ մեկ անձի կողմից միանգամից մի քանի կտրոն ստանալու, հետագայում այդ կտրոնը այլ անձանց փոխանցելու կամ վաճառելու դեպքերը բացառելու, նման դեպքերի արդյունքում այլ քաղաքացիների ժամանակին և պատշաճ սպասարկմանը չխոչընդոտելու նպատակով։
Անձնագրային և վիզաների վարչություն
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում /Երևանի, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Վաղարշապատի, Աշտարակի, Եղեգնաձորի/ առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար կրկին հայտարարվում է ընդունելություն։
Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.
-բարձրագույն կրթություն,
-հայերենի գերազանց իմացություն,
-օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,
-աշխատանքային փորձ /ցանկալի է/։
Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը 16:00-ին՝ Անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում /հասցե՝ ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/, ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։
Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել 011-37-02-48 հեռախոսահամարով:
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2022 թվականի հոլիսի 6-ին հայտարարել էր ընդունելություն՝ վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար, որին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 60 դիմում։
Սույն թվակնի հուլիսի 13-ին և 14-ին անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում կազմակերվել է նախնական ընտրություն և 20 դիմողների հնարավորություն է ընձեռնվել մասնակցել երկրորդ փուլին։ Հարցազրույցի երկրորդ փուլի արդյունքում ընտրվել են թվով 5 մասնակիցներ, որոնք կարճաժամկետ փորձաշրջան և համապատասխան փաստաթղթավորման գործընթացն ու ստուգումներն անցնելուց հետո կհամալրեն ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների առաջին կարգի մասնագետների թափուր հաստիքները։
Նախաձեռնությունը շարունակական է, ուստի խնդրում ենք ցանկացողներին հետևել Ոստիկանության և ԱՎ վարչության պաշտոնական կայքերին և արձագանքել նոր հայտարարություններին՝ հետագա ընդունելություններին մասնակցելու համար։
https://www.youtube.com/watch?v=Rsrtuzdt9io
Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։
Հարգելի քաղաքացիներ,
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։
Գործողության տեսակը |
01.06.2021-19.07.2021 |
01.06.2022-19.07.2022 |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
69446 |
81707 |
+12261 |
Նույնականացման քարտ |
11099 |
32745 |
+21646 |
Կենսաչափական անձնագիր |
1544 |
3501 |
+1957 |
Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում |
65765 |
75183 |
+9418 |
Հաշվառում |
28635 |
35354 |
+6719 |
ՀԾՀ |
28638 |
105599 |
+76961 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում |
1191 |
3759 |
+2568 |
Ընդամենը |
206318 |
337848 |
+131.530 |
Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։
Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը։
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հարգելի′ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։
Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։
Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 /մոտ երեք անգամ ավելի/։
Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար։