Հարց- ԱՎՎ աշխատանքային ժամեր և օրեր։
Պատասխան- Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09։00-17։00
ԱՆՁՆԱԳԻՐ
Հարց- Քանի տարի վավերականության ժամկետով է տրամադրվում ՀՀ քաղաքացու անձնագիրը /հին նմուշ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, նույնականացման քարտ/
Պատասխան- ՀՀ կառավարության 25.12․1998թ․ թիվ 821 որոշման և <<ՀՀ քաղաքացու անձնագրի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝
- մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,
- 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,
- 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով,
- մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նույնականացման քարտը 16 տարին լրացած քաղաքացիներին տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Հարց- ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման համար ինչ չափով պետական տուրք է նախատեսված։
Պատասխան- 1000 ՀՀ դրամ պետական տուրք՝ ՀՀ կառավարության 25․12․1998թ․ թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրի համար, 25000 ՀՀ դրամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի տրամադրման համար, 3000 ՀՀ դրամ նույնականացման քարտի տրամադրման համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75988
Հարց- Ի՞նչ ժամկետով են տրվում արական սեռի զինապարտ քաղաքացիների անձնագրերը։
Պատասխան- Մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հարց-Ո՞ր դեպքում է մերժվում անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու մասին քաղաքացու դիմումը:
Պատասխան- Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.
6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.
8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Հարց- Որքան ժամկետում է քննարկվում ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումները։
Պատասխան- ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները համաձայն <˂ՀՀ քաղաքացիության մասին ˃˃ ՀՀ օրենքի, քննարկվում են 90 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները նույն օրենքի համաձայն՝ քննարկվում են 6 ամսյա ժամկետում։
Հարց- Որքա՞ն է կազմում քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքը։
Պատասխան- «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի չափով /1000 ՀՀ դրամ/, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու /դադարեցնելու/ համար՝ բազային տուրքի 25-պատիկի չափով /25.000 ՀՀ դրամ/։
Հարց- Արդյո՞ք այլ պետության քաղաքացիություն ստանալը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման։
Պատասխան- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը և օրենքով սահմանված փաստաթղթերը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հարց- ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմում ներկայացնելիս ի՞նչ ժամկետում կարող է քաղաքացին ներկայացնել օրենքով պահանջվող՝ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը։ Ի՞նչ հետևանքներ կառաջանան օրենքով սահմանված ժամկետում հավաստումը չներկայացնելու դեպքում:
Պատասխան- Օտարերկրյա պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանք) քաղաքացին կարող է ներկայացնել եռամսյա ժամկետում։
Օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:
Հարց- Ինչ կարգով է ուժի մեջ մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն այն դեպքում, երբ անձը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք)։
Պատասխան- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացվելու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից:
Հարց-Ո՞ր դեպքերում է մերժվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը:
Պատասխան- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հարց- Ու՞ր պետք է դիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը՝ առաջին անգամ անձնագիր ստանալու համար:
Պատասխան- ՀՀ քաղաքացիություն ստացած անձը երդման արարողությանը մասնակցելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար կարող է դիմել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հարց- Որքա՞ն է կազմում Հայաստանի Հանրապետությունում առանց օրինական հիմքերի բնակվելու/գտնվելու դեպքում օտարերկրացիների համար սահմանված տուգանքի չափը:
Պատասխան- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով /50.000-100.000 ՀՀ դրամի չափով/:
Հարց-Որքա՞ն ժամանակով է տրվում ՀՀ մուտքի վիզան:
Պատասխան- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
ՀԱՇՎԱՌՈՒՄ
Հարց- Սեփականատերը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում անձին հաշվառելու համար ի՞նչ կարգով պետք է ներկայացնի համաձայնությունը։
Պատասխան-Սեփականատերը իրեն պատկանող բնակարանում այլ անձի հաշվառելու համար համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը։ Համաձայնության ձևը կցվում է՝ DOC
Հարց- Մատուցվող ծառայությունների համար վճարման ի՞նչ հաշվեհամարներ են առկա
Պատասխան - ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար – 900005162152
Նույնականացման քարտ ստանալու համար - 900005162178
Կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար- 900005162160
ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու համար- 900005160529
Ֆիզ. Անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեղող փաստաթղթերի / վավերացում, հաշվառում, ԲՊՌ տեղեկանք, կացության կարգաավիճակ, հրավեր, մուտքի արտոնագիր/ -900005162111
Վարչական տուգանք – 900005024030
Արագ անձնագրավորում- 900013159034