Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին
Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Վահե Ռուբիկի Բալաբեկյան
/հեռ․ 011-37-02-65/ 011-37-02-19
Օտարերկրացիներին ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար օտարերկրացիները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի ներկայացնում են`
1) դիմում.
2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
5) առողջական վիճակի մասին տեղեկանք.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը :
ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Դիմում ԱՎՎ պետի անունով
- Դիմում-հարցաթերթիկ և պատճենը (3 օրինակից)
- ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից)
- ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը (4 օրինակից)՝
ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ․ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
Սույն կետի "դ" պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաեւ տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը
- անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից)
- 5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար
- պետական տուրքի վճարման անդորրագիր ( 900005162111100- 150.000 դրամ):
Հրավեր
Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին:
Հրավերի դեպքում հրավիրող անձը ներկայացնում է իր անձնագիրը և դրա պատճենը /կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին նաև կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը/, հրավիրվողի անձնագրի պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագիրը (900005162111100- 5.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հրավիրվող անձի դեպքում):
Հրավիրող անձը նաև պետք է լրացնի ՀՀ այցելելու հրավերի ձևաթուղթը:
ՀՀ մուտքի վիզան երկարաձգելու դեպքում օտարերկրացին ԱՎ վարչություն է ներկայացնում դիմում-հարցաթերթիկ /Ձև 3/, անձնագիրը, անձնագրի պատճենը, 1 գունավոր լուսանկար՝ 35x45 չափսի և պետական տուրքի վճարման անդորրագիրը (900005162111100 - 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրվա համար):
Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները: