Քաղաքացիության բաժինը՝

1․ ընդունում և սահմանված կարգով ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստաթղթեր,

2․ սահմանված կարգով ստուգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմած անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացությունը,

3․ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,

4․ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց երդման արարողությունը,

5․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմիններին և անձանց տրամադրում է քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն,

6․ իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց նույնականացման քարտ և անձնագիր տալու գործընթացները,

7․ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00