Գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը

    

 

Հարգելի′ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում

և օտարերկյա պետություններում բնակվող հայրենակիցներ,

 

     Ուրախ եմ տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 27-ից գործարկվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը, որը նպատակ ունի ոստիկանության կողմից իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում էլ ավելի բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ապահովել հանրության իրազեկվածության բարձրացում, վարչության կողմից կատարվող աշխատանքները դարձնել առավել թափանցիկ ու մատչելի։

    Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով և հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող օրենսդրության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։

    Կարևորելով աշխատանքները պատշաճ կազմակերպելու ու կատարելագործելու ԱՎ վարչության առջև դրված առաջնային խնդիրը` հուսով եմ կայքը հնարավորություն կընձեռի ինչպես հանրության հետ անընդհատական կապ ապահովելու, ներկայացվող առաջարկները քննարկելու, վերլուծելու և շարունակական մոնիտորինգ իրականացնելու միջոցով գտնելու նոր առաջադեմ լուծումներ՝ որակյալ ծառայությունների մատուցման համար, այնպես էլ կծառայի հանրության իրազեկվածության բարձրացմանը, ինչին կնապաստեն նաև պարբերաբար կատարվող թարմացումները։

 

Անձնագրային և վիզաների վարչության պետ

 Արա Մկրտչյան

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08:31 / 14.09.2023

Հարգելի քաղաքացիներ,   Տեղեկացնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև Երևան...

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11:30 / 17.07.2023

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2023...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08:50 / 06.07.2023

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12:57 / 03.02.2023

ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2022 թ-ի դեկտեմբերի 16-ին...

ԻՐԱԶԵԿՈՒՄ
07:02 / 23.01.2023

    Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի կատարած աշխատանքի...

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ
12:51 / 28.02.2022

Բաժնի պետ` Աննա Հովսեփի Մակարյան   ՀՀ անձնագիր ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը՝ ՀՀ...

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00