Բաժնի պետ` Աննա Հովսեփի Մակարյան
ՀՀ անձնագիր ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- Սահմանված ձևի դիմում,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Թվարկվածներից մեկը՝ կախված տվյալ դեպքից.
ա)ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ)հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ)միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ)մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե)օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Պետական տուրքի վճարման անդորրագիր:
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։
Անձնագրի փոխանակումը
ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- Փոխանակման ենթակա անձնագիրը,
- 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր,
- Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
- Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։
Անձնագրի կորստյան կապակցությամբ նոր անձնագրով փաստաթղթավորելը
Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր։
Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները: