Անձնագրային բաժինը`
1․ իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, նույնականացման քարտ տալու, փոխանակելու (այդ թվում նաև առավել սեղմ ժամկետում գանձվող վճարի դիմաց), օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշում կատարելու գործընթացները,
2․ քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականներ, ինչպես նաև երկարաձգում է վկայականի վավերականության ժամկետը, կատարում է օտարերկրյա պետություններում կացության վկայականների վավերականության ժամկետների մասին նշումներ,
3․ պատասխանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավասու այլ մարմիններից և անձանցից, կազմակերպություններից, միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում միջազգային իրավասու մարմիններից ստացված դիմումներին և հարցումներին:
4․ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: