Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժինը՝
1․ Տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ, հաշվառման և միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ
2․ մշակում է պետական կառավարման մարմիններից ստացված քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները,
3․ իրականացնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման աշխատանքները,
4․ կազմակերպում է ոստիկանության այլ ստորաբաժանումների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ռեգիստրի համագործակցությունը,
5․ ապահովում է ավտոմատացված համակարգի անխափան աշխատանքը, միջոցներ ձեռնարկում առաջացած տեխնիկական խնդիրների վերացման ուղղությամբ,
6․ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: