Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժինը՝

 1․ Տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ, հաշվառման և միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ

2․ մշակում է պետական կառավարման մարմիններից ստացված քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները,

3․ իրականացնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման աշխատանքները,

4․ կազմակերպում է ոստիկանության այլ ստորաբաժանումների, պետական  կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ռեգիստրի համագործակցությունը,

5․ ապահովում է ավտոմատացված համակարգի անխափան աշխատանքը, միջոցներ ձեռնարկում առաջացած տեխնիկական խնդիրների վերացման ուղղությամբ,

6․ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00