Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին

Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Վահե Ռուբիկի Բալաբեկյան 

/հեռ․ 011-37-02-65/ 011-37-02-19

 

Օտարերկրացիներին ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար օտարերկրացիները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի ներկայացնում են`

1) դիմում.

2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը :

 

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

  1. Դիմում ԱՎՎ պետի անունով
  2. Դիմում-հարցաթերթիկ և պատճենը (3 օրինակից)
  3. ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից)
  4. ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը (4 օրինակից)՝

ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ․ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

Սույն կետի "դ" պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաեւ տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:

Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը

  1. անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից)
  2. 5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար
  3. պետական տուրքի վճարման անդորրագիր ( 900005162111100- 150.000 դրամ):

 

Հրավեր

 

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին:

 

Հրավերի դեպքում հրավիրող անձը ներկայացնում է իր անձնագիրը և դրա պատճենը /կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին նաև կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը/, հրավիրվողի անձնագրի պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագիրը (900005162111100- 5.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հրավիրվող անձի դեպքում):

 Հրավիրող անձը նաև պետք է լրացնի ՀՀ այցելելու հրավերի ձևաթուղթը:

 

ՀՀ մուտքի վիզան երկարաձգելու  դեպքում օտարերկրացին ԱՎ վարչություն է ներկայացնում դիմում-հարցաթերթիկ /Ձև 3/, անձնագիրը, անձնագրի պատճենը, 1 գունավոր լուսանկար՝ 35x45 չափսի և պետական տուրքի վճարման անդորրագիրը (900005162111100 - 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրվա համար):

 

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

 

 

 

 

 

 

 

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00