ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
2022 թ-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։
Ներկայում երկու գերատեսչությունների վերակազմավորման անցումային փուլն է. հանրային ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և օտարերկրացիներին շարունակվում է առանց փոփոխությունների:
Սույն կայքի հանրային հասանելիությունը պահպանվում է, քանի որ կայքի բովանդակությունը պարունակում է օգտակար տեղեկություններ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքէջը մշակման փուլում է:
Ծառայությունների մատուցման, ինչպես նաև մարմնի գործառույթների ոլորտում փոփոխությունների մասին ժամանակին կապահովվի պատշաճ հանրային իրազեկում:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի,
Ստորև ներկայացվում են կատարված աշխատանքների թվային վերլուծությունները՝ աղյուսակի տեսքով.
Գործողություն |
2021թ. |
2022թ. |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
409703 |
507658 |
97955 |
Նույնականացման քարտ |
98635 |
159865 |
61230 |
Կենսաչափական անձնագիր |
13097 |
18299 |
5202 |
Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում |
491403 |
639386 |
147983 |
Հաշվառում |
204154 |
230721 |
26567 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ |
8591 |
25515 |
16924 |
ԱՎ վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ
Վահագն Արշավիրի Մինասյան
2022 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ են մտնում «Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները եւ լրացումները։ Փոփոխությունների արդյունքում՝
- օրենքների ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30.12.2022թ-ից սկսած մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը։ Այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար շարունակվելու է տրամադրվել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերը:
- 2023թ-ի փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պահոցի նոր բնութագրի սահմանումը։
Այս ընթացքում նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը համարվելու են վավեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
Նշված փոփոխությունների նպատակը պայմանավորված է քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծման և աստիճանաբար հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինման անհրաժեշտությամբ։
Միաժամանակ, բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն, նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները կարող են իրացնել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությունից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, իսկ պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձանց կտրամադրվի հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելու պահից, ինչով պայմանավորված համապատասխան լրացում է կատարվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում։
https://www.youtube.com/watch?v=1TXyJcV7tzM&t=1s
Դեկտեմբերի 19-ից անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։
Դեկտեմբերի 19-ից 23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ դեկտեմբերի 26-ից՝ սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։
Նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության տվյալ բաժին ներկայանալու համար։
Դիմումատուները հերթագրման նպատակով պետք է լրացնեն միայն իրենց անհատական տվյալները։ Այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ Իսկ օրենքով նախատեսված դեպքերում, որպես ներկայացուցիչ հանդես գալու և մի քանի անձի համար գործողություն կատարելու պարագայում, յուրաքանչյուր դիմումի համար անհրաժեշտ է ունենալ առանձին հերթագրում՝ առվազն 15 րոպե տարբերությամբ (օրինակ՝ ծնողի կողմից մի քանի անչափահաս երեխայի անձնագրավորման դիմում ներկայացնելու դեպքում պետք է յուրքանչյուր երեխայի համար կատարվի առանձին հերթագրում)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնում ներդրվել և գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Նման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է քաղաքացիների՝ հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։
Խնդրում ենք պահպանել հերթագրման կարգը՝ ճիշտ և ժամանակին սպասարկում ապահովելու նպատակով։
Սույն թվականի նոյեմբերի 14-ից ԱՎ վարչությունում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձին առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվության տրամադրումն իրականացնելու համար։
Շուրջ 10 օր էլեկտրոնային հերթագրման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։ Բացի այդ քաղաքացիները ստիպված չեն լինում ցուրտ եղանակային պայմաններում 3-4 ժամ առաջ այցելել ԱՎ վարչություն, որպեսզի կարողանան աշխատանքային ժամը սկսվելուն պես հերթագրվել ու տվյալ օրը սպասարկվել, ընդ որում՝ մի մասն այդքան ժամանակ սպասելուց հետո հնարավորություն չէր ունենում ձեռք բերել հերթագրման կտրոն, ինչն էլ իր հերթին լրացուցիչ դժգոհությունների առիթ էր տալիս։ Էլեկտրոնային հերթագրման արդյունքում վերացել է նաև այս խնդիրը։
Փաստելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային հերթագրման համակարգը էապես ազդել է սպասարկման որակի վրա, բեռնաթափել հերթերը, ներկայումս աշխատանքներ են տարվում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը փուլ առ փուլ վարչության անձնագրային բաժնում, այնուհետև Երևան քաղաքի և մարզկենտրոնների տարածքային ստորաբաժանումներում ներդնելու ուղղությամբ։
Հիշեցում. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է հերթագրվել e-request.am հարթակով՝ անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով։
Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները, քանի որ այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվում։
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ,
https://www.youtube.com/watch?v=AlPXsT8spCo&t=1s
Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։
Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։
Անձնագրային և վիզաների վարչություն
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։
Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։
Ստորև ներկայացվում են վերը նշված տվյալները՝ աղյուսակի տեսքով.
Գործողություն |
01.06.2021-31.08.2021 |
01.06.2022-31.08.2022 |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
114402 |
162622 |
48260 |
Նույնականացման քարտ |
25840 |
56239 |
30399 |
Կենսաչափական անձնագիր |
5079 |
5648 |
569 |
Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում |
149451 |
248230 |
98779 |
Հաշվառում |
56107 |
72146 |
16039 |
ՀԾՀ |
53781 |
209716 |
155935 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ |
2619 |
7383 |
4764 |
Ընդամենը |
407279 |
762024 |
354745 |
Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ավարտվել են անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների կողմից ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարված՝ 2022 թվականի հուլիսի 30-ի, օգոստոսի 6-ի, 13-ի, 20-ի ու 27-ի շաբաթ օրերին աշխատելու և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու աշխատանքները, ինչով պայմանավորված սեպտեմբեր ամսից սկսած ԱՎՎ ստորաբաժանումների աշխատանքը կկազմակերպվի սովորական ռեժիմով՝ երկուշաբթիից-ուրբաթ և քաղաքացիների սպասարկումը կիրականացվի ժամը 9.00-17.00:
2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
Անձնագրային և վիզաների վարչություն