Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանում է, որի  գործունեության հիմնական ուղղություններն (գործառույթներ) են՝

- Հայաստանի Հանրապետության տարածքում անձնագրային միասնական համակարգի և վարչության տարածքային անձնագրային ծառայությունների գործունեության կազմակերպումը, ղեկավարումն ու վերահսկումը.

- անձնագրերի, նույնականացման քարտերի, վիզաների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման, բնակչության պետական ռեգիստրի վարման, միգրացիայի ոլորտում քաղաքականության և հայեցակարգերի մշակումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույնականացման քարտերի, անձնագրերի տրամադրումն ու անձնագրում օտարերկրյա պետությունում վավերական լինելու վերաբերյալ նշումների կատարումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերի ընդունումն ու օրենքով սահմանված կարգով նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացումը,

- անձի քաղաքացիության որոշումն ու քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,

- Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը,

- Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում է կացության վկայականների տրամադրումը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների, կացության կարգավիճակների տրամադրումը,

- Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի վարումը,

- Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող կամ գտնվող անձանց հանրային ծառայության համարանիշի տրամադրումը,

- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրողների ռեգիստրի վարումը,  ընտրողների ցուցակները կազմելու և ճշգրտելու, համապատասխան տեղեկանքներ տրամադրելու աշխատանքների իրականացումը,

- օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ գործառույթների իրականացումը։

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00