Ծնվել է 1978թ. հունվարի 1-ին, Երևան քաղաքում:
1995-2000թթ.` սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
2006թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
19.09.1995-10.04.2000 ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ունկնդիր
10.04.2000-30.05.2003 Երևան քաղաքի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի /հետախուզության/ օպերլիազոր
30.05.2003-13.12.2004 Քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Կենտրոնականի քննչական բաժանմունքի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/
13.12.2004 – 10.06.2005 Քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Կենտրոնականի քննչական բաժանմունքի քննիչ
10.06.2005-18.07.2007 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ
18.07.2007-24.10.2008 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության հսկող-մեթոդական և վերլուծական բաժանմունքի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/
24.10.2008 -15.04.2010 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ /ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի/
15.04.2010-21.12.2010 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ
21.12.2010- 31.07.2012 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
31.07.2012-30.09.2013 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության /հատկապես կարևոր գործերի քննության/ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
30.09.2013-23.09.2014 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության /հատկապես կարևոր գործերի քննության/ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
23.09.2014- Ազատված է ՀՀ ոստիկանությունից 45.1անձնական նախաձեռնությամբ գրավոր զեկուցագրի հիման վրա
23.09.2014-05.05.2018 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
05.05.2018 -19.10.2018 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ/
19.10.2018-23.09.2019 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ
23.09.2019-20.11.2019 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ
20.11.2019-14.07.2020 ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
ՀՀ ոստիկանության պետի 14.07.2020 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է `
ՀՀ ոստիկանության , ՀՀ քննչական կոմիտեի մեդալներով և կրծքանշաններով, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից՝ երախտագիտության մեդալով։
Ամուսնացած է, ունի երեք դուստր: