Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։  Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։

Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։

Ստորև ներկայացվում են վերը նշված տվյալները՝ աղյուսակի տեսքով.

 

Գործողություն

01.06.2021-31.08.2021

01.06.2022-31.08.2022

Տարբերություն

 

Հին նմուշի անձնագիր

114402

162622

48260

 

Նույնականացման քարտ

25840

56239

30399

 

Կենսաչափական անձնագիր

5079

5648

569

 

Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում

149451

248230

98779

 

Հաշվառում

56107

72146

16039

 

ՀԾՀ

53781

209716

155935

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ

2619

7383

4764

 

Ընդամենը

407279

762024

354745

 

Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների, ինչպես նաև իրավախորհրդատուների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվում է ընդունելություն։

Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

  • բարձրագույն կրթություն (իրավախորհրդատուների համար՝ իրավաբանական կրթություն),
  • հայերենի գերազանց իմացություն,
  • օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,
  • աշխատանքային փորձ /ցանկալի է/։

Ցանկացողներին խնդրում ենք  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, որից հետո վերջիներս կհրավիրվեն մասնակցելու նախնական ընտրությանը։

Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։

  

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ավարտվել են անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների կողմից  ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարված՝ 2022 թվականի հուլիսի 30-ի, օգոստոսի 6-ի, 13-ի, 20-ի ու 27-ի շաբաթ օրերին աշխատելու և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու աշխատանքները, ինչով պայմանավորված սեպտեմբեր ամսից սկսած ԱՎՎ ստորաբաժանումների աշխատանքը կկազմակերպվի սովորական ռեժիմով՝ երկուշաբթիից-ուրբաթ և քաղաքացիների սպասարկումը կիրականացվի ժամը 9.00-17.00:

 

 

2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

 

                                                                                                                                                                                       

Անձնագրային և վիզաների վարչություն

Հարգելի քաղաքացիներ,

 

19.08.2022թ-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ 18.08.2022թ-ին կատարած փոփոխությունները, որի արդյունքում՝

- մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,

- 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,

- 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով,

- մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այսինքն, 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր տրամադրելու համար նույնականացման քարտ ունենալու կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու պահանջը հանվել է, ուստի 19.08.2022թ-ից անձնագրերը տրամադրվելու են վերը նշված ժամկետներով։

Անձնագրային և վիզաների վարչություն

 

Հարգելի քաղաքացիներ,

 

Ինչպես բազմիցս տեղեկացվել է, Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչով պայմանավորված բազմիցս հորդորել ենք ԱՎ վարչություն և ստորաբաժանումներ դիմող անձանց դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն միայն իրենց համար՝ առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու։ 

Այս կապակցությամբ կրկին հայտնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է անմիջական հսկողություն իրականացնել հերթերի կտրոնների բաշխման աշխատանքների նկատմամբ, կտրոն տրամադրել միայն այն անձանց, ովքեր կատարելու են գործարքներ՝ մեկ անձի կողմից միանգամից մի քանի կտրոն ստանալու, հետագայում այդ կտրոնը այլ անձանց փոխանցելու կամ վաճառելու դեպքերը բացառելու, նման դեպքերի արդյունքում այլ քաղաքացիների ժամանակին և պատշաճ սպասարկմանը չխոչընդոտելու նպատակով։

 

Անձնագրային և վիզաների վարչություն

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում /Երևանի, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Վաղարշապատի, Աշտարակի, Եղեգնաձորի/ առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար կրկին հայտարարվում է ընդունելություն։

Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

-բարձրագույն կրթություն,

-հայերենի գերազանց իմացություն,

-օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,

-աշխատանքային փորձ /ցանկալի է/։

     Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը  16:00-ին՝ Անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում /հասցե՝ ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/, ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ը  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։

Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել   011-37-02-48 հեռախոսահամարով:

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է՝

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2022 թվականի հոլիսի 6-ին հայտարարել էր ընդունելություն՝ վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար, որին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 60 դիմում։

Սույն թվակնի հուլիսի 13-ին և 14-ին անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում կազմակերվել է նախնական ընտրություն և 20 դիմողների հնարավորություն է ընձեռնվել մասնակցել երկրորդ փուլին։ Հարցազրույցի երկրորդ փուլի արդյունքում ընտրվել են թվով 5 մասնակիցներ, որոնք կարճաժամկետ փորձաշրջան և համապատասխան փաստաթղթավորման գործընթացն ու ստուգումներն անցնելուց հետո կհամալրեն ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների առաջին կարգի մասնագետների թափուր հաստիքները։

Նախաձեռնությունը շարունակական է, ուստի խնդրում ենք ցանկացողներին հետևել Ոստիկանության և ԱՎ վարչության պաշտոնական կայքերին և արձագանքել նոր հայտարարություններին՝ հետագա ընդունելություններին մասնակցելու համար։

 

 

 

  

 

 

 

 

https://www.youtube.com/watch?v=Rsrtuzdt9io

Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։

 

 

 

 

 Հարգելի քաղաքացիներ,

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։

 

Գործողության տեսակը    

01.06.2021-19.07.2021

01.06.2022-19.07.2022

Տարբերություն

Հին նմուշի անձնագիր

69446

81707

+12261

Նույնականացման քարտ

11099

32745

+21646

Կենսաչափական անձնագիր

1544

3501

+1957

Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում

65765

75183

+9418

Հաշվառում

28635

35354

+6719

ՀԾՀ

28638

105599

+76961

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում

1191

3759

+2568

Ընդամենը

206318

337848

+131.530

Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։

Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող  է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը։

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00