Հարգելի քաղաքացիներ,

 

Ինչպես բազմիցս տեղեկացվել է, Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչով պայմանավորված բազմիցս հորդորել ենք ԱՎ վարչություն և ստորաբաժանումներ դիմող անձանց դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն միայն իրենց համար՝ առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու։ 

Այս կապակցությամբ կրկին հայտնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է անմիջական հսկողություն իրականացնել հերթերի կտրոնների բաշխման աշխատանքների նկատմամբ, կտրոն տրամադրել միայն այն անձանց, ովքեր կատարելու են գործարքներ՝ մեկ անձի կողմից միանգամից մի քանի կտրոն ստանալու, հետագայում այդ կտրոնը այլ անձանց փոխանցելու կամ վաճառելու դեպքերը բացառելու, նման դեպքերի արդյունքում այլ քաղաքացիների ժամանակին և պատշաճ սպասարկմանը չխոչընդոտելու նպատակով։

 

Անձնագրային և վիզաների վարչություն

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00