Հարգելի քաղաքացիներ,

 

Տեղեկացնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև Երևան քաղաքի ստորաբաժանումներում գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է նախապես առցանց հերթագրվել migration.e-gov.am կայքում՝ ընտրելով համապատասխան անձնագրային ստորաբաժանումը և գործողության տեսակը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2023 թվականի առաջին կիսամյակին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2022 թվականի կատարված աշխատանքների ծավալի հետ։ 

Ստորև ներկայացվում են կատարված աշխատանքների թվային վերլուծությունները՝ աղյուսակի տեսքով.

 

Գործողություն

2022թ.

2023թ.

 

Հին նմուշի անձնագիր

218023

236432

 

Նույնականացման քարտ

105169

31164

 

Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում

251551

303205

 

Հաշվառում

105114

119590

     

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ

9917

9268

 

Կացության կարգավիճակ                       4022                                 5197

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի /Մամիկոնյանց 1/ անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ:

Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է:

Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում /Ահարոնյան 3/:

Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

- անձնագրավորում,

- նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,

- հաշվառում,

- հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում,

- տեղեկանքների տրամադրում և այլն:

Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։

Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։

2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։

Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

2022 թ-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։

Ներկայում երկու գերատեսչությունների վերակազմավորման անցումային փուլն է. հանրային ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և օտարերկրացիներին շարունակվում է առանց փոփոխությունների:

Սույն կայքի հանրային հասանելիությունը պահպանվում է, քանի որ կայքի բովանդակությունը պարունակում է օգտակար տեղեկություններ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքէջը մշակման փուլում է:

Ծառայությունների մատուցման, ինչպես նաև մարմնի գործառույթների ոլորտում փոփոխությունների մասին ժամանակին կապահովվի պատշաճ հանրային իրազեկում:

 

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի կատարված աշխատանքների ծավալի հետ։  Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի,

Ստորև ներկայացվում են կատարված աշխատանքների թվային վերլուծությունները՝ աղյուսակի տեսքով.

 

Գործողություն

2021թ.

2022թ.

Տարբերություն

 

Հին նմուշի անձնագիր

409703

507658

97955

 

Նույնականացման քարտ

98635

159865

61230

 

Կենսաչափական անձնագիր

13097

18299

5202

 

Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում

491403

639386

147983

 

Հաշվառում

204154

230721

26567

       

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ

8591

25515

16924

ԱՎ վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ

 

Մարիամ Խաչիկի Գևորգյան

2022 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ են մտնում «Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները եւ լրացումները։ Փոփոխությունների արդյունքում՝

- օրենքների ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30.12.2022թ-ից սկսած մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը։ Այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար շարունակվելու է տրամադրվել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերը:

- 2023թ-ի փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվելու են  առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պահոցի նոր բնութագրի սահմանումը։

Այս ընթացքում նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը համարվելու են վավեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Նշված փոփոխությունների նպատակը պայմանավորված է քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծման և աստիճանաբար հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինման անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն, նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները կարող են իրացնել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությունից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, իսկ պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձանց կտրամադրվի հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելու պահից, ինչով պայմանավորված համապատասխան լրացում է կատարվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում։

 

 

https://www.youtube.com/watch?v=1TXyJcV7tzM&t=1s

Դեկտեմբերի 19-ից անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։
Դեկտեմբերի 19-ից 23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ դեկտեմբերի 26-ից՝ սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։
Նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության տվյալ բաժին ներկայանալու համար։
Դիմումատուները հերթագրման նպատակով պետք է լրացնեն միայն իրենց անհատական տվյալները։ Այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ Իսկ օրենքով նախատեսված դեպքերում, որպես ներկայացուցիչ հանդես գալու և մի քանի անձի համար գործողություն կատարելու պարագայում, յուրաքանչյուր դիմումի համար անհրաժեշտ է ունենալ առանձին հերթագրում՝ առվազն 15 րոպե տարբերությամբ (օրինակ՝ ծնողի կողմից մի քանի անչափահաս երեխայի անձնագրավորման դիմում ներկայացնելու դեպքում պետք է յուրքանչյուր երեխայի համար կատարվի առանձին հերթագրում)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնում ներդրվել և գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Նման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է քաղաքացիների՝ հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։
Խնդրում ենք պահպանել հերթագրման կարգը՝ ճիշտ և ժամանակին սպասարկում ապահովելու նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 14-ից ԱՎ վարչությունում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձին առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվության տրամադրումն իրականացնելու համար։

Շուրջ 10 օր էլեկտրոնային հերթագրման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։ Բացի այդ քաղաքացիները ստիպված չեն լինում ցուրտ եղանակային պայմաններում 3-4 ժամ առաջ այցելել ԱՎ վարչություն, որպեսզի կարողանան աշխատանքային ժամը սկսվելուն պես հերթագրվել ու տվյալ օրը սպասարկվել, ընդ որում՝ մի մասն այդքան ժամանակ սպասելուց հետո հնարավորություն չէր ունենում ձեռք բերել հերթագրման կտրոն, ինչն էլ իր հերթին լրացուցիչ դժգոհությունների առիթ էր տալիս։ Էլեկտրոնային հերթագրման արդյունքում վերացել է նաև այս խնդիրը։

Փաստելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային հերթագրման համակարգը էապես ազդել է սպասարկման որակի վրա, բեռնաթափել հերթերը, ներկայումս աշխատանքներ են տարվում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը փուլ առ փուլ վարչության անձնագրային բաժնում, այնուհետև Երևան քաղաքի և մարզկենտրոնների տարածքային ստորաբաժանումներում ներդնելու ուղղությամբ։

Հիշեցում. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է հերթագրվել e-request.am հարթակով՝ անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով։

Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները, քանի որ այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվում։

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,

 

 

https://www.youtube.com/watch?v=AlPXsT8spCo&t=1s

 

 

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։
Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։

 

Անձնագրային և վիզաների վարչություն

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00