2022 թվականի հունիսի 25-ից ուժի մեջ են մտնում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակը քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված հարաբերություններում  մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է, այս ուղղությամբ իրականացվող վարչարարության պարզեցումն ու իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումը։ Մասնավորապես, նոր փոփոխությունները միտված են հետևյալ հարցերի կարգավորմանը՝

Հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ոլորտը կարգավորող օրենսդրության՝ /«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 25.12.1998թ.«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման/ մեջ  2022 թ․ կատարվել են բարեփոխումներ։ 

Բաժնի պետ` Աննա Հովսեփի Մակարյան

/հեռ․ 011-37-02-39/

 

ՀՀ անձնագիր ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը՝


ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

  1. Սահմանված ձևի դիմում,
  2. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  3. 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  4. Թվարկվածներից մեկը՝ կախված տվյալ դեպքից.
    ա)ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ)հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ)միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ)մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե)օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  5. Պետական տուրքի վճարման անդորրագիր:
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։

 

 

Անձնագրի փոխանակումը

 

ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

 

  1. Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. Փոխանակման ենթակա անձնագիրը,
  3. 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր,
  5. Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
  6. Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

 

Անձնագրի  կորստյան կապակցությամբ նոր անձնագրով փաստաթղթավորելը

 

Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար  ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում  ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  3. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր։

 

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

    

 

Հարգելի′ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում

և օտարերկյա պետություններում բնակվող հայրենակիցներ,

 

     Ուրախ եմ տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 27-ից գործարկվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը, որը նպատակ ունի ոստիկանության կողմից իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում էլ ավելի բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ապահովել հանրության իրազեկվածության բարձրացում, վարչության կողմից կատարվող աշխատանքները դարձնել առավել թափանցիկ ու մատչելի։

    Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով և հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող օրենսդրության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։

    Կարևորելով աշխատանքները պատշաճ կազմակերպելու ու կատարելագործելու ԱՎ վարչության առջև դրված առաջնային խնդիրը` հուսով եմ կայքը հնարավորություն կընձեռի ինչպես հանրության հետ անընդհատական կապ ապահովելու, ներկայացվող առաջարկները քննարկելու, վերլուծելու և շարունակական մոնիտորինգ իրականացնելու միջոցով գտնելու նոր առաջադեմ լուծումներ՝ որակյալ ծառայությունների մատուցման համար, այնպես էլ կծառայի հանրության իրազեկվածության բարձրացմանը, ինչին կնապաստեն նաև պարբերաբար կատարվող թարմացումները։

 

Անձնագրային և վիզաների վարչության պետ

 Արա Մկրտչյան

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00