Հարգելի քաղաքացիներ,

 

19.08.2022թ-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ 18.08.2022թ-ին կատարած փոփոխությունները, որի արդյունքում՝

- մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,

- 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,

- 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով,

- մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այսինքն, 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր տրամադրելու համար նույնականացման քարտ ունենալու կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու պահանջը հանվել է, ուստի 19.08.2022թ-ից անձնագրերը տրամադրվելու են վերը նշված ժամկետներով։

Անձնագրային և վիզաների վարչություն

 

Հարգելի քաղաքացիներ,

 

Ինչպես բազմիցս տեղեկացվել է, Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչով պայմանավորված բազմիցս հորդորել ենք ԱՎ վարչություն և ստորաբաժանումներ դիմող անձանց դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն միայն իրենց համար՝ առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու։ 

Այս կապակցությամբ կրկին հայտնում ենք, որ Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է անմիջական հսկողություն իրականացնել հերթերի կտրոնների բաշխման աշխատանքների նկատմամբ, կտրոն տրամադրել միայն այն անձանց, ովքեր կատարելու են գործարքներ՝ մեկ անձի կողմից միանգամից մի քանի կտրոն ստանալու, հետագայում այդ կտրոնը այլ անձանց փոխանցելու կամ վաճառելու դեպքերը բացառելու, նման դեպքերի արդյունքում այլ քաղաքացիների ժամանակին և պատշաճ սպասարկմանը չխոչընդոտելու նպատակով։

 

Անձնագրային և վիզաների վարչություն

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում /Երևանի, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Վաղարշապատի, Աշտարակի, Եղեգնաձորի/ առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար կրկին հայտարարվում է ընդունելություն։

Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

-բարձրագույն կրթություն,

-հայերենի գերազանց իմացություն,

-օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,

-աշխատանքային փորձ /ցանկալի է/։

     Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը  16:00-ին՝ Անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում /հասցե՝ ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/, ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ը  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։

Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել   011-37-02-48 հեռախոսահամարով:

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է՝

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2022 թվականի հոլիսի 6-ին հայտարարել էր ընդունելություն՝ վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար, որին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 60 դիմում։

Սույն թվակնի հուլիսի 13-ին և 14-ին անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում կազմակերվել է նախնական ընտրություն և 20 դիմողների հնարավորություն է ընձեռնվել մասնակցել երկրորդ փուլին։ Հարցազրույցի երկրորդ փուլի արդյունքում ընտրվել են թվով 5 մասնակիցներ, որոնք կարճաժամկետ փորձաշրջան և համապատասխան փաստաթղթավորման գործընթացն ու ստուգումներն անցնելուց հետո կհամալրեն ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների առաջին կարգի մասնագետների թափուր հաստիքները։

Նախաձեռնությունը շարունակական է, ուստի խնդրում ենք ցանկացողներին հետևել Ոստիկանության և ԱՎ վարչության պաշտոնական կայքերին և արձագանքել նոր հայտարարություններին՝ հետագա ընդունելություններին մասնակցելու համար։

 

 

 

  

 

 

 

 

https://www.youtube.com/watch?v=Rsrtuzdt9io

Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։

 

 

 

 

 Հարգելի քաղաքացիներ,

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։

 

Գործողության տեսակը    

01.06.2021-19.07.2021

01.06.2022-19.07.2022

Տարբերություն

Հին նմուշի անձնագիր

69446

81707

+12261

Նույնականացման քարտ

11099

32745

+21646

Կենսաչափական անձնագիր

1544

3501

+1957

Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում

65765

75183

+9418

Հաշվառում

28635

35354

+6719

ՀԾՀ

28638

105599

+76961

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում

1191

3759

+2568

Ընդամենը

206318

337848

+131.530

Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։

Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող  է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը։

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հարգելի′  հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։
Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։
Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 /մոտ երեք անգամ ավելի/։
Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար։

Հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:

Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։

Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ։

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այսպես, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավել դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։

Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։

 

 

                                                                                                                                                                                                                                ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներ.

 

Անձնագրային բաժին

Բաժնի պետ՝ Աննա Հովսեփի Մակարյան

/հեռ․ 011-37-02-39/

 

Քաղաքացիության բաժին

Բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող՝ Սեդա Ռոբերտի Հարությունյան

/հեռ․ 011-37-02-58/

 

Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին

Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Վահե Ռուբիկի Բալաբեկյան 

/հեռ․ 011-37-02-65/ 011-37-02-19

 

Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժին

Բաժնի պետ՝ Արգամ Սարիբեկի Սանասարյան

/հեռ․ 011-37-02-52/

 

Ֆինանսաբյուջետային բաժին

Բաժնի պետ՝ Տաթևիկ Ռոբերտի Ղուկասյան

/հեռ․ 011-37-02-28/

 

Կազմակերպական-հսկողական բաժին

Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Արսեն Արթուրի Գևորգյան

/հեռ․ 011-37-02-68/

 

Իրավաբանական բաժանմունք

Բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր՝ Իրինա Կարենի Մկրտչյան

/հեռ․ 011-37-02-43/

 

Կադրերի բաժանմունք

Բաժանմուքի պետ՝ Շուշան Միշաի Սարգսյան

/հեռ․ 011-37-02-31/

 

Քարտուղարություն

Պետ՝ Գայանե Հենրիկի Մելիքյան

/հեռ․ 010-59-07-38/

 

 

 

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00